Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 125 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N Մ-968-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01513853) «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02586575) 2018 թվականի մարտի 20 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կազմակերպության 2018 թվականի ֆինանսական հաշվետվության աուդիտի 1-ին փուլի իրականացում` 425,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 3 ի «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2015-2018 թվականներին իրականացվող բարեգործական ծրագրի մասին» N Մ-968-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: