Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 25 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՎԵԴԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 15,699,150 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Փոքր Վեդիի համայնքի համար պոլիէթիլենային խողովակների մատակարարում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Շահարտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04210867) 2020 թվականի հունվարի 9-ին կնքված N ՀՀ/ԱՄՊԽ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոլիէթիլենային խողովակների մատակարարում՝ 15,699,150 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023