Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 50 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 75,389,392 դրամ արժողությամբ «Ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01559706) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Կոմպյուտեր Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02508699) հետ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 1/12-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծրագրային հարցաշարերի բազմացման և ծրագրային մասնակցության վկայագրերի տպագրության ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տիգրան Մեծ» հրատարակչություն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02505322) հետ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական նյութերի նախատպագրական, տպագրական և այլ պոլիգրաֆիկական ծառայությունների մատուցում` 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01808789) հետ 2020 թվականի հունվարի 8-ին կնքված` N 021/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ձեռքբերում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Խաս-Խազ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01546394) հետ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 01/12-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրենական պիտույքների ձեռքբերում` 1,081,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00040569) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N AT-AU-090-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 960,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի մայիսի 27-ին կնքված` N 147599 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի մայիսի 30-ին կնքված` N 147861 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2014 թվականի օգոստոսի 20-ին կնքված` N 7053347 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի հունիսի 16-ին կնքված` N 10738080 (բաժանորդ N 151751) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 2705931 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 53,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված` N 2547587 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 33,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2011 թվականի հունիսի 9-ին կնքված` N 1564770 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 53,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված` N 4208833 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01551651) հետ 2018 թվականի հունվարի 19-ին կնքված` N 19894829 (բաժանորդ՝ 8063190) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում՝ 480,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

 

 

Արխիվ

2024

2023