Փոխվարչապետերի որոշումներ

1 Փետրվարի 2020, 56 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 86 – Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

 
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապե–տության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) կողմից 2019-2020 թվականներին իրականացվող ծրագրի մասին» N 86-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «3,203,600 ԱՄՆ-ի» բառերը փոխարինել «3,580,375 ԱՄՆ-ի» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 02535097) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01244413) 2019 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում անշարժ գույքի վարձակալություն` 15,543,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01244413) 2019 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում անշարժ գույքի վարձակալություն` 9,768,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01244413) 2019 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում անշարժ գույքի վարձակալություն` 10,054,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վերիտաս Բրաուն Քոքըսըս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 404963125) 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում նոր գրասենյակային տարածքների նախագծման, ներքին հարդարման, կահավորման և սարքավորումներով համալրման աշխատանքների կոորդինացման ծառայությունների ձեռքբերում` 26,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հավելված

Արխիվ

2024

2023