Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 43 - Ա

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՑԱԽԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղերի մանկապարտեզներին, տարբեր շրջանների բազմազավակ և անապահով ընտանիքներին անհատույց բաշխվելու նպատակով, Թեհրանի «Թևանիկ» բարեսիրական խմբի կողմից Հայ օգնության միության Արցախի միավորի հասցեով ստացված բեռի (144 տուփ, 1,788.1 կգ ընդհանուր քաշով, 23,841 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,000 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հարավային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայ օգնության միության Արցախի միավորին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելված

 

Արխիվ

2024

2023