Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 124 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N Մ-1145-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N Մ-1145-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2018 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 3 ծառայության ակտիվացման ակտում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը ինտերնետ ծառայությունների մատուցում՝ 2,000,004 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019746) 2018 թվականի հուլիսի 24-ին կնքված N 2686-240718 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական պարագաների մատակարարում՝ 881,833 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Աֆալանե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861358) 2018 թվականի հուլիսի 16-ին կնքված N 2670-190718 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է իրականացնել անշարժ գույքի վերանորոգման ավարտական աշխատանքներ՝ 11,756,255 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Քլինլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01847941) 2018 թվականի հուլիսի 30-ին կնքված N 2721-020818 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անշարժ գույքի սանիտարական մաքրման ծառայություններ՝ 880,500 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00258778) 2018 թվականի հուլիսի 22-ին կնքված համաձայնագրում (N 1818-190717 պայմանագրի) նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի հուլիսի 22-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31 ը իրավաբանական, վարչական աջակցության, հաշվապահական և այլ ծառայությունների մատուցում՝ 15,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023