Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 45 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3 Ի N Մ-1004-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 3 ի «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Այբ» դպրոցի «Գ» մասնաշենքի կառուցում» ծրագրի մասին» N Մ-1004-Ա որոշմամբ հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետում «ավարտը՝ 2019 թվականի դեկտեմբերի 31» բառերը փոխարինել «ավարտը՝ 2020 թվականի մայիսի 29» բառերով.
2) 9-րդ կետում «աշխատանքները կավարտվեն 2019 թվականի դեկտեմբերին» բառերը փոխարինել «աշխատանքները կավարտվեն 2020 թվականի մայիսի 29-ին» բառերով:

Արխիվ

2024

2023