Փոխվարչապետերի որոշումներ

5 Փետրվարի 2020, 67 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող՝ 25,212,310 դրամ ընդհանուր արժողությամբ «Բազմաբնակարան շենքի նորոգման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401)՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀՎՀՀ՝ 00006479) և «Միհրշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930335) 2019 թվականի հունիսի 3-ին կնքված N 012Ա/019 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի երրորդ հարկի նորոգման աշխատանքների իրականացում՝ 25,212,310 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված
 

 

Արխիվ

2024

2023