Փոխվարչապետերի որոշումներ

20 Փետրվարի 2020, 77 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Լայթինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02613298) հետ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լրակազմով լուսատու ժապավենների ձեռքբերում՝ 2,214,994.73 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Զիգզագ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռուստացույցների և ընդունիչների ձեռքբերում՝ 1,833,333.33 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2020

2019