Փոխվարչապետերի որոշումներ

20 Փետրվարի 2020, 84 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 18-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00100778) «Մետաֆլեքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00147743) 2019 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրասենյակային կահույքի մատակարարում՝ 1,374,945 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասին» N 18-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023