Փոխվարչապետերի որոշումներ

20 Փետրվարի 2020, 93 - Ա

«ԱՐՏԱՇԱՏ ԼԱՅՈՆՍ ՔԼԱԲ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել անհատ բարերարներ Մարի և Վրեժ Յափունջյանների կողմից տեսողության շեղումներ ունեցող երեխաներին անհատույց աջակցելու նպատակով «Արտաշատ Լայոնս Քլաբ Ինտերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (օպտիկական ակնոցների շրջանակներ, 500 հատ, 1 տեղ, 14.5 կգ ընդհանուր քաշով, 455 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Արտաշատ Լայոնս Քլաբ Ինտերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

Արխիվ

2024

2023