Փոխվարչապետերի որոշումներ

20 Փետրվարի 2020, 92 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 931-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից իրականացվող «Ջերմիկ անկյուն» խմբային տների ծրագրի մասին» N 931-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «3,161,248 դրամ» բառերը փոխարինել «5,857,648 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից ձեռք բերված ավտոմեքենան (Honda Elysion մակնիշի, 2005 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ RR11021929, 5,600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Հավելված

 

Արխիվ

2024

2023