Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 165 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N Մ-217-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Սեյվ դը չիլդրեն Ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 02251537)` «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2018 թվականի հունիսի 1-ին կնքված N 201864 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ինտերնետային կապի ծառայությունների մատուցում` 620,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մարտի 16-ի «Սեյվ դը չիլդրեն Ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Հանուն երեխաների սոցիալական և կրթական բարեկեցության» ծրագրի մասին» N Մ-217-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023