Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2020, 130 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 59-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի փետրվարի 1-ի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 59-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Թերմոռոս-Ար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02566649) 2020 թվականի փետրվարի 11-ին կնքված՝ N 11/02/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջեռուցման մարտկոցների ձեռքբերում և շենքի ջեռուցման մոնտաժման, թողարկման ու կարգավորման աշխատանքների իրականացում` 2,022,372 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԷԼԼԻՊՍ ՋԻԷՅ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00067177) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված՝ N 4TM/ORRAN պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեսահսկման համակարգի ձեռքբերում և տեղադրում` 170,500 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2020 թվականի հունվարի 8-ին կնքված՝ N Ե-243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 11-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կանխարգելման ծառայությունների մատուցում` 47,283 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023