Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2020, 144 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մաժոլանի մշակույթի և համերաշխության հայկական ասոցիացիայի կողմից Ֆրանսիայի Հանրապետության Մեզյոի քաղաքային համայնքի միջոցով որպես աջակցություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի հասցեով ուղարկված բեռի (305 տեղ, 4,702 կգ ընդհանուր քաշով, 26,500 եվրոյին համարժեք դրամ, փոխադրման ծախսերը կազմել են 6,710 եվրոյին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հավելված

Արխիվ

2024

2023