Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2020, 128 - Ա

«ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Հայ-ֆրանսիական առողջապահական շարժում» բարեգործական կազմակերպության կողմից որպես օժանդակություն Գորիսի սրտաբանական կենտրոնի համար նախատեսված «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն» պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված դեղորայքի (մեկ տեղ, 30 կգ ընդհանուր քաշով, 3,054 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ 160 եվրո փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն» պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր