Փոխվարչապետերի որոշումներ

17 Մարտի 2020, 158 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում օգտագործելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ստացված՝ ստորև նշված բեռների ներմուծման ծրագիրը՝
1) Նիդերլանդներից՝ «Շրջակա միջավայրի և հանրային առողջության ազգային ինստիտուտի կողմից՝ կորոնավիրուսի լաբորատոր թեստեր, 1 տեղ, 13.7 կգ ընդհանուր քաշով, 10 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 110.50 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) կողմից՝ կարմրուկի և կարմրախտի լաբորատոր թեստեր, 1 տեղ, 6.5 կգ ընդհանուր քաշով, 1,014 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայության պատվերով՝ ախտորոշիչներ, 3 տեղ, 12.56 կգ ընդհանուր քաշով, 453,151.80 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ):
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Արխիվ

2024

2023