Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 150 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N Մ-307-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի N Մ-1004-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին («Այբ» կրթական հիմնադրամ)» N Մ-307-Ա որոշման 1-ին կետում «399,974,568 դրամի չափով» բառերը փոխարինել «341,108,873 դրամի չափով» բառերով:

 

Արխիվ

2024

2023