Փոխվարչապետերի որոշումներ

3 Ապրիլի 2020, 198 - Ա

«ԳԼՈԲԱԼ ԷՅԴ ՆԵԹՎՈՐՔ» ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից` «GAIN» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, «Գլոբալ Էյդ Նեթվորք» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հասցեով ստացված բեռի (892 տեղ, 25,518 կգ ընդհանուր քաշով, 39,264 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման ծախսերը կազմել են 6,065 եվրո, բեռի և բաշխման ցանկերը համաձայն հավելվածի, Արևելյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատուց բաշխման ծրագիրը:
2. «Գլոբալ Էյդ Նեթվորք» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

հավելված

Արխիվ

2024

2023