Փոխվարչապետերի որոշումներ

9 Ապրիլի 2020, 212 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 943-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Նորմատիվ ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ի մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 943-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետում «Անհատ քաղաքացիներ» բառերից առաջ լրացնել «Գերմանիայի միսիոներական և զարգացման ընկերություն՝ «Սամեզենթխալ ակցիոն հոֆնունգ բեթխայբեր աբեյցգմեյնշաֆթ միսիոն ունդ ենթվիկլունգցիֆ» (Գերմանիայի Դաշնություն, Լաուպհեյմ 88471, Ֆոկեստրեյբ 23/1)» բառերը:
2 Սահմանել, որ Գերմանիայի «Միսիոներական և զարգացման ընկերության» կողմից՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (72 տեղ, 7,761 կգ ընդհանուր քաշով, 7,942.57 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ 4,063.92 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

Հավելված

Արխիվ

2024

2023