Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 88 - Ա

«ԳԼՈԲԱԼ ԷՅԴ ՆԵԹՎՈՐՔ» ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիաի Դաշնային Հանրապետությունից՝ GAIN միությունից, «Գլոբալ Էյդ Նեթվորք» ոչ առևտրային սահմանափակ պատասխանա-տվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ստացված բեռի (639 տեղ, 18,011 կգ ընդհանուր քաշով, 134,132 եվրո արժողությամբ, իսկ փոխադրման և այլ ծախսերը կազմում են 6,065 եվրո, Արևելյան Մ/Վ, համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. «Գլոբալ Էյդ Նեթվորք» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելված

Արխիվ

2024

2023