Փոխվարչապետերի որոշումներ

4 Մայիսի 2020, 235 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 132-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի «Մուսալեռի «Բարի կամք» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N 132-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «89 տեղ, 1784 կգ ընդհանուր քաշով, 3,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ» բառերը փոխարինել «87 տեղ, 1,747 կգ ընդհանուր քաշով, 3,250 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ» բառերով.
2) բեռի և բաշխման ցանկերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
 

հավելված

Արխիվ

2024

2023