Փոխվարչապետերի որոշումներ

25 Մայիսի 2020, 256 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 222-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ուսումնական մանեկենները (2 տեղ, 3 կգ ընդհանուր քաշով, 1,050 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 19-ի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին» (իններորդ փուլ) ծրագրի մասին» N 222-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Արխիվ

2020

2019