Փոխվարչապետերի որոշումներ

25 Մայիսի 2020, 267 - Ա

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Արևիկ Արտուշի Մաթևոսյանի կողմից «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով, Արմավիրի մարզում բնակվող հաշմանդամաներին, սոցիալապես անապահով անձանց և բազմազավակ ընտանքիներին անհատույց բաշխելու նպատակով ուղարկված 14 արկղ նոր հագուստի և կոշիկների, 7 հատ քայլակի և հաշմանդամի սայլակի (313 կգ ընդհանուր քաշով, 2,450 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 743 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023