Փոխվարչապետերի որոշումներ

26 Մայիսի 2020, 281 - Ա

«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ) - ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Պրոջեքթ Քյուր» («Առողջության և հույսի ապահովում աշխարհում») հիմնադրամի կողմից որպես աջակցություն, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) - Հայաստան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (498 տեղ, 5,800 կգ ընդհանուր քաշով, 10,353.90 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,550 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը` համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) - Հայաստան» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2020

2019