Փոխվարչապետերի որոշումներ

5 Հունիսի 2020, 293 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման տարածքի հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էզոպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05545046) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սև տուֆի մատակարարում՝ 200,010 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քլինլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01847941) 2020 թվականի ապրիլի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գյումրիի մասնաշենքի վերանորոգումից հետո հիմնական մաքրման ծառայությունների մատուցում՝ 1,970,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Իքս-Արթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05545046) 2020 թվականի մայիսի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մալուխների մատակարարում՝ 105,798 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023