Փոխվարչապետերի որոշումներ

5 Հունիսի 2020, 295 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Բեսթ Պրոջեքթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00891838) 2020 թվականի ապրիլի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոդիումի և ռեգիստրացիոն սեղանների մատակարարում՝ 2,450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արայ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00003891) 2020 թվականի ապրիլի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռուստացույցի ձեռքբերում՝ 1,450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էմ Էքս Պրոսերվ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01249718) 2020 թվականի ապրիլի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սվիչների և օպտիկական մոդուլների ձեռքբերում՝ 4,932,340 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023