Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 175 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻՏԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) կողմից իրականացվող՝ 3,308,900 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնքի դպրոցի մարզադահլիճի կաhավորում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05500145) հետ 2018 թվականի հունիսի 27-ին կնքված N ՀՀ-Կ-08/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի պատրաստման, գնման և տեղափոխման աշխատանքների իրականացում՝ 3,308,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2024

2023