Փոխվարչապետերի որոշումներ

8 Հունիսի 2020, 305 - Ա

«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից ձեռք բերված, որպես աջակցություն հաշմանդամներին, սայլակների համար նախատեսված բարձերի (4 հատ, 5.35 կգ ընդհանուր քաշով, 799 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 101,000 դրամ և 9 հատ, 24.15 կգ ընդհանուր քաշով, 2,436 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 182 ԱՄՆ-ի դոլար ու 21,600 դրամ, բաշխման ցանկը` համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023