Փոխվարչապետերի որոշումներ

12 Հունիսի 2020, 326 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Թերմոռոս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02566649) 2020 թվականի մայիսի 19-ին կնքված N TRM-05/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի օդափոխության և ջեռուցման համակարգերի, ջրամատակարարման և կոյուղու ներքին ցանցերի, կաթսայատան ջերմամեխանիկական մասի մոնտաժման, թողարկման ու կարգաբերման լրացուցիչ աշխատանքների իրականացում` 11,976,858 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԼԻԱ-ԿԱՖ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00089806) 2020 թվականի մայիսի 11-ին կնքված N LK-05/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ճաշարանային մասնաշենքի կառուցման համար երեսպատման կերամոգրանիտի ձեռքբերում` 1,017,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Աուդիտ Սթար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02537739) 2020 թվականի մայիսի 18-ին կնքված N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կազմակերպության 2019 թվականի ֆինանսական գործունեության աուդիտի իրականացում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023