Փոխվարչապետերի որոշումներ

12 Հունիսի 2020, 330 - Ա

ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ «ԱՅԲ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՀԻՆԱԴՐԱՄԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,747,101,018.91 դրամ ընդհանուր արժողությամբ «Նվիրաբերություն «Այբ կրթական հանգույց» հինադրամին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի (ՀՎՀՀ` 00873862) հետ 2020 թվականի ապրիլի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի անհատույց փոխանցում սեփականության իրավունքով՝ 1,747,101,018.91 դրամի չափով, առանց ավելացված արժեքի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Այբ» կրթական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023