Փոխվարչապետերի որոշումներ

15 Հունիսի 2020, 331 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Շվեյցարիայի «Հայաստանում հիվանդ երեխաների համար» (ՍԵՄՌԱ Պլյուս) հիմնադրամի կողմից ` «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բժշկական պարագաները (666 կգ ընդհանուր քաշով, 7,471.75 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 825 եվրո փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) և դեղորայքը (217 կգ ընդհանուր քաշով, 10,793.75 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 373.21 եվրո փոխադրման և այլ ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Արխիվ

2024

2023