Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2020, 344 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 227-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «ԷՔՍԻՏՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01260623) 2020 թվականի հունիսի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 3,539,340 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 25-ի Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Հայաստանի չորս մարզերում սննդային աջակցություն և Հայկական կարմիր խաչի ընկերության մարզային մասնաճյուղերի կարողությունների զարգացում» ծրագրի մասին» N 277 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023