Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2020, 346 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Խաս Խազ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01546394) 2020 թվականի հունիսի 1-ին կնքված թիվ Վ-01/06/2020-02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում տնտեսական ապրանքների մատակարարում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գեդեոն Ռիխտեր» դեղատուն ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02587972) կնքված թիվ Վ-01/06/2020-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում պաշտպանիչ միջոցների և այլ բժշկական պարագաների մատակարարում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

 

Արխիվ

2024

2023