Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 161 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N Մ-1068-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00257226)` «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01508665) 2018 թվականի հուլիսի 27 ին կնքված N 2700-270718 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տաթևի վանական համալիրի վերականգնման ծրագրի շրջանակներում թվով 4 անշարժ գույքի նախագծերի փորձաքննության իրականացում` 1,680,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մասին» N Մ-1068-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023