Փոխվարչապետերի որոշումներ

10 Սեպտեմբերի 2018, 176 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի ու հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա որոշման մեջ (2017 թվականի օգոստոսի 11-ի N Մ-700-Ա և 2018 թվականի հունիսի 29-ի N Մ-538-Ա որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «1,752,000,000 դրամ» բառերը փոխարինել «1,852,000,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էներգովեստ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01014432) և «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05502622) 2018 թվականի հուլիսի 24-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ենթակայանի, էլեկտրական գծերի և օժանդակ համակարգերի մոնտաժման ու փորձարկման աշխատանքների իրականացում` համապատասխանաբար՝ 44,027,200 դրամի չափով և 4,402,720 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05502622) 2018 թվականի հուլիսի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինմոնտաժային աշխատանքների իրականացում` 37,077,641 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կարին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02529731) 2018 թվականի հուլիսի 25-ին կնքված` N 11/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական սարքավորումների ձեռքբերում` 885,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում՝
1) տրանսֆորմատոր՝ իր պիտույքներով (մեկ տեղ, 1,750 կգ ընդհանուր քաշով, 9,350 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 371,040 դրամ, «Արարատյան» մաքսատուն-վարչություն).
2) գեներատոր՝ իր պիտույքներով (մեկ տեղ, 3,979 կգ ընդհանուր քաշով, 49,183 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 740,000 դրամ, «Արարատյան» մաքսատուն-վարչություն):

Հավելված
 

Արխիվ

2024

2023