Փոխվարչապետերի որոշումներ

20 Հուլիսի 2020, 407 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ակվատուս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01826626) 2020 թվականի հունիսի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կաուչուկային լատեքսի մատակարարում՝ 134,150 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Թուրվանդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05505181) 2020 թվականի հունիսի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցեմենտի և մանրացված պեռլիտի մատակարարում՝ 362,916.52 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023