Փոխվարչապետերի որոշումներ

20 Հուլիսի 2020, 406 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 231-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 26-ի «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից իրականացվող «Դեպի Հայք» ծրագրի մասին» N 231-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 12-րդ ենթակետում «33,000,000 դրամի չափով» բառերը փոխարինել «43,149,170 դրամի չափով» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02574662) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2020 թվականի փետրվարի 20-ին կնքված N 13683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 2,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված N 0333322 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,230,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2019 թվականի մարտի 22-ին կնքված N 402695556 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02584071) 2019 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում անվտանգության ծառայությունների մատուցում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Շինմոլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05544541) 2020 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում շինարարական ապրանքների ձեռքբերում` 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Հավելված

Արխիվ

2024

2023