Փոխվարչապետերի որոշումներ

30 Հուլիսի 2020, 459 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 361-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ավտոբուսները (ISUZU URBAN 27 մակնիշի, 2 հատ, նույնականացման համարները՝ NNAM0B5LL02018485 և NNAM0B5LL02018483, 66,800 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 460,750 դրամ, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 25-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ավտոբուսների նվիրաբերում» ծրագրի մասին» N 361-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
 

Արխիվ

2024

2023