Փոխվարչապետերի որոշումներ

26 Օգոստոսի 2020, 497 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 8,668,657 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎՄ-03/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎԴ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՀՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 2,454,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎՄ-04/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎՄ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,556,829 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎՄ-02/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի թիվ 35 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,556,829 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր