Փոխվարչապետերի որոշումներ

26 Օգոստոսի 2020, 500 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N Մ-147-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի մարտի 15-ի «Լալշ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի եզդիների «Մալակե Տաուսի» տաճարի կառուցում և հարակից տարածքների կառուցապատում» ծրագրի մասին» N Մ-147-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետում «2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով:
2. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սլոյան Ռոմանի (անձնագիր՝ N 45 18 517147) կողմից ուղարկված ապրանքները (մարմարե չմշակված բլոկ, ճոպան ալմաստի հատիկներով և ալյումինի օքսիդի փոշի՝ 10,050.15 կգ ընդհանուր քաշով, 445,150 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

Արխիվ

2024

2023