Փոխվարչապետերի որոշումներ

26 Օգոստոսի 2020, 502 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Ինտեր Մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01011141) 2020 թվականի հուլիսի 20-ին կնքված N IM-07/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ժամանցային կենտրոնի մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների երրորդ փուլի իրականացում` 62,740,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ինտեր Մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01011141) 2020 թվականի հուլիսի 20-ին կնքված N IM-07.1/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ճաշարանային մասնաշենքի կառուցման լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացում` 10,300,710 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023