Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 209 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄ¬ԲԵՐԻ 25-Ի N Մ-1439-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02554563) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին» N Մ-1439-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Առանցք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09200646) 2018 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված N 10 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցինկապատ փշալարի և պողպատյա ցանցի ձեռքբերում՝ 3,060,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01205053) 2018 թվականի սեպտեմբերի 11 ին կնքված N 11 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կաղապարների պատրաստում՝ 10,174,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023