Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 213 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «2,242,067,200 դրամ» բառերը փոխարինել «2,268,668,594 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 01245672) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ֆիլիշին» ՍՊԸ հետ (ՀՎՀՀ` 07905342) 2018 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դիլիջանում (Գետափնյայի փող., 2/14, բն. 69) բնակարանի ձեռքբերում՝ 12,195,585 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆիլիշին» ՍՊԸ հետ (ՀՎՀՀ` 07905342) 2018 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դիլիջանում (Գետափնյայի փող., 2/14, բն. 68) բնակարանի ձեռքբերում՝ 14,735,809 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Բարսիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02230504) հետ 2018 թվականի օգոստոսի 28-ին կնքված N 0185OT18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ITACA CTFS-32 metano մակնիշի F-կաթսայի և գազի կաթսայի ձեռքբերում՝ 537,933 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) ԱՄՆ-ի քաղաքացի Կատրինա Շաքարյանի (անձնագիր՝ 506279104) հետ 2018 թվականի օգոստոսի 20-ին կնքված N 01-20.08.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի օգոստոսի 20-ից մինչև նոյեմբերի 19-ը խմբագրման, սրբագրման, թարգմանության և այլ ծառայությունների մատուցում՝ 3,423,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հավելված

Արխիվ

2024

2023