Փոխվարչապետերի որոշումներ

10 Հոկտեմբերի 2020, 626 - Ա

«ՄԵԼՈԳՐԱՆՈ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1․Բարեգործական որակել Իտալիայի «Մելոգրանո-Նուռ հանուն հաշմանդամություն ունեցող հայ երեխաների» շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից որպես օժանդակություն «Մելոգրանո» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (79․8 կգ ընդհանուր քաշով, 3,191 եվրոյին համարժեք դրամ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևելյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը։
2․ «Մելոգրանո» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն։

հավելված

Արխիվ

2024

2023