Փոխվարչապետերի որոշումներ

10 Հոկտեմբերի 2020, 627 - Ա

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 15,023,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակներ Հայաստանի և Արցախի համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում ՝ 2,004,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Մովսես համայնքի հասարակական այգում սպորտային սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 2,670,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Պառավաքար համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,534,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Կոտաքի մարզի Ավան-Առինջ թաղամասում այգու պարագայի պատրաստում և տեղադրում՝ 347,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արմավիրի մարզի Նոր Արտագերսի համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,350,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,448,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,577,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արագածոտնի մարզի Նորաշեն համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,482,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արարատի մարզի Աբովյան համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում ՝ 2,099,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արարատի մարզի Գեղանիստ համայնքի այգու պարագաների պատրաստում և տեղադրում՝ 512,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023