Փոխվարչապետերի որոշումներ

14 Հոկտեմբերի 2020, 639 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արեգ» ԱԿ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05007719) 2020 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական գործիքների մատակարարում՝ 336,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էմ էքս պրոսերվ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01249718) 2020 թվականի սեպտեմբերի 7- ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սվիչերի մատա-կարարում՝ 309,384 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023