Փոխվարչապետերի որոշումներ

14 Հոկտեմբերի 2020, 636 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 402 Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Իտալիայի «ՊՐՈԶԱ» բարեգործական կազմակերպության կողմից «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (1,540 արկղ, 12,067 կգ ընդհանուր քաշով, 50,831.36 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 4,600 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Առողջապահական և սոցիալական աջակցություն» ծրագրի մասին» N 402-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

հավելված

Արխիվ

2024

2023