Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 228 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԵՎ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՀԼԻՃԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) կողմից իրականացվող՝ 9,752,500 դրամ ընդհանուր արժողությամբ, «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշական գյուղի դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կաhավորում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից` «ՀԱՏՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 05500145) հետ 2018 թվականի օգոստոսի 8-ին կնքված N ՀՀ-Կ-09/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի պատրաստման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 9,752,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2024

2023