Փոխվարչապետերի որոշումներ

28 Հոկտեմբերի 2020, 656 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայից՝ Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից, որպես օժանդակություն «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (140 հատ գնդակ, 1 հատ գնդակների զամբյուղ, 145.50 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,209 եվրո, Արևմտյան մաքսատունվարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023